Եվրամիությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ ներգրավվել հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններում. Ստանո

article-image

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Եվրոպական միությունը անընդունելի է համարում այն փաստը, որը հրադադարի վերաբերյալ երեք համաձայնություններից հետո, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, և ավելի շատ հաղորդագրություններ են ստացվում քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:

Եվրոպական միությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` քաղաքացիական անձանց պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին: Եվրոպական միությունը կոչ է անում կողմերին ներգրավվել անհապաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններում, որի մասին համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»: 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն