Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային. Analitik.am (Տեսանյութ)

article-image

Analitik.am կայքը գրում է, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:

Դավիթ Սանասարյանն այսօր հերքել է տեղեկությունըայն անվանելով «հերթական շառը»։ «Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ, ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։ Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման», - Facebook-ի իր էջում գրել է Սանասարյանը։

Սակայն Analitik.am կայքի լրագրողը զրուցել է երեխայի մոր հետ, որն էլ մանրամասներ է ներկայացրել դեպքից։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել։ Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը ,տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ հրապարակված տեսանյութից հետո անցել է մոտ 2,5 ժամ։ Ֆեյսբուքյան օգտատերերը Դավիթ Սանասարյանի գրառման ներքո տեղադրել են տեսանյութը և մեկնաբանություն հայցել, սակայն Սանասարյանը տեսանյութին անդրադարձ չի կատարել և դրանում տեղ գտած տեղեկությունները չի հերքել։

Փաստորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից  շուրջ 1 ամիս անց է հանրությունը տեղեկանում դրա մասին, այն էլ` լրատվամիջոցի օգնությամբ։ Իրավապահ մարմինները լռում են միջադեպի մասին, իսկ Դավիթ Սանասարյանը, օգտագործելով իր լծակները, ծածկադմփոց է իրականացնում՝ շարունակելով ներքաշվել կոռուպցիայի մեջ։

AntiFake.am-ը հետևողական կլինի այդ դեպքի ամբողջական բացահայտման գործում և նոր տեղեկությունների առկայության դեպքում դրանք կհրապարակենք մեր ընթերցողի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն