«Հայելի ակումբի» վրա հարձակման իրական շարժառիթները

article-image

Հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց,  Hayeli.am կայքով հրապարակված  «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Այդ անձանց խոսքով` նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:



Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 

Antifake.amնախորդ հրապարակման ժամանակ անդրադարձ էինք կատարել, թե ովքեր են այդ անձինք և ինչպիսի սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ, այժմ պարզենք` արդյո՞ք դեպքի առիթով հարուցված քրեական գործը 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) համապատասխանում է իրական իրավական գնահատականին։

Հիմնվելով վերոգրյալ ինֆորմացիայի և առկա փաստերի վրա` կարող ենք օբյեկտիվորեն պնդել, որ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածը կարծես թե Հրայր Թովմասյանի մտերմիների նկատմամբ կրկին ոտնձգություն իրականացնելու պատճառ էր հանդիսացել։

Տեսանյութի մեջ հարձակում գործած անձինք նշում են Հրայր Թովմասյանի և Անժելա Թովմասյանի բարեկամական կապերի մասին և ասում, որ նրանք Ադրբեջանի խոսքն են տարածում Հայաստանում և պետք է «փասափուլանելրը հավաքեն և գնան իրենց հոր՝ Ալիևի մոտ»։ Հետագայում՝ հարձակումից հետո, մասնակիցներից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, որտեղ նշում է, որ «հարձակումը կազմակերպված է իշխանությունների կողմից, քանի որ այսուհետ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանությունը»։

Պարզից էլ պարզ է, որ այս հարձակումը կրում է բացարձակապես քաղաքական բնույթ և ուղղված է իշխանություններին ոչ լոյալ գործիչներին լիկվիդացնելուն։ Այսինքն՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելը, այս պարագայում, մեղմ ասած, չարյաց փոքրագույնն է և հանցագործության ուղղակի մի մասն է կազմում, բնականաբար այս ամենը ուղղված է Հրայր Թովմասյանի և նրա մտերիմ շրջանակների դեմ։

Դրա վառ ապացույցն է այսօր ՍԴ նախագահի նկատմամբ պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջոցով իրականացվող քաղաքական ճնշումները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր նաև Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որի նկատմամբ հոկտեմբերի 1-ին որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ հոկեմբերի 18-ին  ԱԱԾ էին հրավիրվել Հրայր Թովմասյանի երկու դուստրերը և տարեց հայրը՝ Վարդան Թովմասյանը։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն