Հարցը անհայրենիք ղեկավար անձի մեջ չի, այլ անհայրենիք հացկատակների, ովքեր հանդուրժում կամ համակերպվում են հայրենիքի կորստի հետ. Իշխանյան

article-image

«Ինչ ուզում եք ասեք, ես ամեն օր շշմում եմ։ Շշմում եմ, թե ինչպես է երկրի ղեկավար կոչվող վովաեվիչը, շարունակում կառչած մնալ աթոռին։ Շշմում եմ, թե ինչպես են նրան աջակցում, պատգամավոր, նախարար, իրավապահ մարմիններ կոչվածները։ Շշմում եմ մեր հասարակական կոչվող գործիչների մտավարժանքների վրա․ «Բա՞ ով լինի, հո նախկինները չե՞ն լինելու»։ Շշմում եմ, փողոցով քայլելիս․ երիտասարդները ուրախ-զվարթ քայլում են, ժպտում, ծիծաղում։Շշմում եմ, երբ կարծես դժգոհողներ կան, բայց․ «Տո լավ, է՛, ով գա նույնն է լինելու»»,- գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: 

Շշմելու է, երկիր ենք կորցրել, և օր օրի շարունակում ենք մնացածը նույնպես կորցնել, նվաստացել ենք , ազգովի խայտառակվել, բայց․․․

Իսկապես շշմեցուցիչ է, միթե՞ ազգովին վերածվել ենք հացկատակների բազմության, այդ հացը տալիս են ԱԺ-ում, կառավարությունում, թե՞ արտասահմանում՝ կարևոր չի։

Եվ հարցը ապաշնորհ, թերուս, ղժղժան, փողասեր,անհավասարակշիռ, անհայրենիք ղեկավար անձի մեջ չի, այլ վերոնշյալ անհայրենիք հացկատակների, ովքեր կամ հանդուրժում, կամ համակերպվում են հայրենիքի կորստի հետ։ Դեռևս մեկ հույս է մնացել, որ այդ հացկատակների թիվը գերակշռող չի։

Հ․Գ․ Շշմում եմ նաև, քաղաքական ուժերի պահվածքից․ «Դե, տեսնենք, պատրաստվում ենք հաջորդ հանրահավաքին»»,- գրել է Իշխանյանը: 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն