(VIDEO) Քիչ առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին. «Փաստինֆո»

article-image

«Առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ չունեմ»,- ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը և շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա իր անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է։

Նրա խոսքով՝ նմանատիպ դատողություն կարող է անել՝ ծանոթանալով այլ անձանց հետ կապված, շատ դեպքերում դա ուղղակի քաղաքական հետապնդում է։

Նշենք, որ խոսքը գնում է Քննչական կոմիտեում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն