Ուզում եմ հասկանալ` այս փաստաթղթում արդյո՞ք հնարավոր չէր մեր հերոս ռազմագերիների վերադարձի, մարտիրոսված հերոսների մարմինների վերադարձի կոնկրետ ժամկետների սահմանումը. Վարդևանյան

article-image

Չեմ հասկանում որտեղ է գրված, որ պետք է ոչ միայն մեր Հայրենիքի այդքան հող պարզապես զիջենք և միաժամանակ վերադառնանք հենց ԽՍՀՄ սահմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Նոյեմբերի 9-ի այս խայտառակ փաստաթղթի որ մասում է գրված, որ Սոթքի հանքավայրը պետք է կիսվեր այնպես, ինչպես առանց որևէ խղճի կամ պատասխանատվության զգացումի իրականացվել է արդեն։ Ուզում եմ հասկանալ այս փաստաթղթում արդյո՞ք հնարավոր չէր մեր ՀԵՐՈՍ ռազմագերիների վերադարձի, ՄԱՐՏԻՐՈՍՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ մարմինների վերադարձի ԿՈՆԿՐԵՏ ժամկետների սահմանումը։ Ախր այս պայմաններում խոսել անվտանգություն ապահովելու առնվազն կարողության մասին․․․։

Հ․Գ․ Անկեղծ հետաքրքիր է, այսօր շնորհակալության արժանացած քննիչներ, դատախազներ արդյո՞ք հաճելի էր Ձեզ նման շնորհակալությունը․․․»,- գրել է Վարդևանյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն