Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգևավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ. Արմեն Աշոտյան

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Քանի որ կառավարություն այլեւս չկա՝ այստեղ գրեմ։

Սոցիալական տիրույթում հաճախ տեսնում եմ պատերազմի ընթացքում վերջույթները կորցրած զինվորականների լուսանկարներ, որոնք ունեն պրոտեզավորման խնդիր։

Այս կարեւոր հարցը հանրային նախաձեռնություններով չի լուծվի։ Մի քանիսին գուցե ստացվի օգնել, բայց ոչ բոլոր կարիքավորներին։

Անեմ շատ հստակ առաջարկ։

Մի արտասահմանյան որակյալ պրոտեզի գինը մոտ 10-12 000 ԱՄՆ դոլար է։ Իմ նախնական հաշվարկներով պատերազմի ընթացքում նման խնդիրներ ունեցողների թիվը՝ մոտ 2 000 (ավելի ստույգ վիճակագրիւթյան կարիք կա, իհարկե)։

Պրոտեզների հատկացման, սպասարկման կենտրոնացված ծառայություն է պետք նաեւ։ Ընդհանուր մոտ 26-28 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ գումարի աղբյուրն էլ ասեմ։ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է մոտ 18.8 մլրդ դրամի պարգեւավճար, այսինքն մոտ 35 մլն ԱՄՆ դոլար։

Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ։

Անուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին։

Տղաները դա վաստակե’լ են»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն