(VIDEO) Փաշինյանը ստել է. ընդդիմությունը հայտարարել է, որ չի պատրաստվում չեղարկել եռակողմ հայտարարությունը

article-image

Ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած և վարչապետական աթոռից կառչած Փաշինյանը նոյեմբերի 27-ին ուղերձ է հղել հասարակությանը: Հանրային պահանջը բավարարելու և հրաժարականի հայտարարություն ներկայացնելու փոխարեն վերջինս, չբավարարվելով հասարակությանը նախկինում մատուցած ստերի քանակով, կրկին հանդես է եկել մի շարք ստահոդ և մանիպուլյատիվ հայտարարություններով՝ փորձելով հասարակությանը կրկին մոլորության մեջ գցել՝ իր իշխանության ժամերը երկարացնելու համար:

Փաշինյանն ասել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ընդդիմադիր ուժերից շատերը չեն ասում` առաջակու՞մ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից: Եթե այո՛՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, ի՞նչ հետևանքների կբերի այդ սցենարը»:

Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները գործում են միասնաբար և համախմբված են «կոնսենսուս -1» գաղափարի շուրջ, ուստի որևէ ուժի ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը կարելի է դիտարկել որպես միասնական հայտարարություն:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տխրահռչակ ուղերձից օրեր առաջ՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրավաքի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչամեքենայի կողմից արտաքին լսարանի համար հորինված այն թեզը, թե Փաշինյանի հրաժարականը հանգեցնելու է եռակողմ հայտարարության չեղարկման և պատերազմի վերսկսման՝ ՍՈՒՏ է:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, մենք պատերազմ սկսելու նպատակ չունենք: Պարտված առաջնորդը, ստորացուցիչ հայտարարություն ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում: Նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել և նորմալ լուծումներ գտնել», - ասել է Վանեցյանն ու նշել, որ պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար պետք է նոր բանակցող:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցված սուտ հայտարարությունն ու Արթուր Վանեցյանի՝ այդ առնչությամբ դեռևս օրեր առաջ արված հայտարարությունը՝ ստորև.

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն