Այս մարդը խոստովանում է, որ իր համար ավելի կարևոր է, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը․ Երվանդ Վարոսյան

article-image

Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված գրառմանը, որում նա նշել էր, որ պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր՝ 7 շրջանների հանձնում: 

«Նիկոլի ասածներին այլ կողմից եմ ցանկանում մոտենալ...

Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի հարմար զիջումների գնալ, բայց չգնացի, քանի որ ինձ էլի դավաճան կանվանեիք։

Այս մարդը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը։

Բայց մենք նաև հիշում ենք, թե ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն ամռանը, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հիշում ենք, թե ինչ եղավ հայտարարված իբր զորահավաքի հետ, հիշում ենք անվնաս նավթամուղերն ու էլի շատ բան ենք հիշում»,- նշել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն