Պատերազմից առաջ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե «Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին նոր պատերազմում», դուք նպաստել եք ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ հարվածներին մեր երեխեքի գլխին. Աշոտյանը՝ Լիլիթ Մակունցին

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր «փայլատակել» է . «Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս»:

Իհարկե, ժողովուրդն է մեղավոր, որ երկիրն ազգային աղետի հասցնելուց հետո, տիկին Մակունցի հեղինակավոր կարծիը դեռ ինչ-որ մեկին հետաքրքրում է։

Մադամը, լինելով իշխող դավադիր ոհմակի գորշ պարագլուխներից մեկը, դեռ մի հատ էլ «պռոշ է անում», նեղվում է, թե առողջ մթնոլորտ չկա։

Տիկին Մակունց, քանի դեռ դավադիր ստակակը չի պատժվել, մթնոլորտը չի առողջանալու։ Իսկ դրանից հետո ձեր կարծիքը հետաքրքիր կլինի լոկ պատկան մարմինների համար։

Այդքանը հերիք չէր, պարզվում է, տիկինը միտք ու գաղախար կարող է առաջարկել, բայց դե մթնոլիրտը այն չէ։

Հիշեցնեմ ձեր «մտքերից» մեկը։

Պատերազմից առաջ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե «Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին նոր պատերազմում», դուք նպաստել եք ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ հարվածներին մեր երեխեքի գլխին։

Ուստի իրոք որ, մադամ, shut up».

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն