Արտյոմ Իվանյանը ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից

article-image

Իր դիմումի համաձայն Արտյոմ Իվանյանը ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից: Այս մաիսն գեյսբուքյան իր էջում հայտնել է Իվանյանը:

«Հարգելի սյունեցիներ

Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից։

Սյունիքում աշխատելը մեծ պատիվ էր ինձ համար, սյունեցիները հերոս ժողովուրդ են և ես ինձ համարում եմ  սյունեցիներից մեկը։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սյունիքի մարզպետ գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանին , որի հետ աշխատելը մեծ պատիվ է ։ Շնորհակալ եմ մարզպետարանի աշխատակազմին և Սյունիքի համայնքների ղեկավարներին համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր  սյունեցիներին աջակցության համար։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն և առողջություն»,- գրել է Իվանյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն