Դատախազությունը Միհրան Հակոբյանի ապօրինի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել. փաստաբան

article-image

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը։ 

«Հենց նոր տեղեկացա, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել վստահորդիս` Միհրան Տարոնի Հակոբյանի ապօրինի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ... ու էն պայմաններում որ վերջինիս ձերբակալելու ուղղակի օրենսդրական արգելք կար:

էն ոնց էիք երգում է, ձեր կամքը քարից էլ ամուր է, ձեր հոգին հանձնվել չգիտի...», - գրել է փաստաբանը։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն