ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է. Արմեն Աշոտյան

article-image

«Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար»,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 
 
«Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։
 
Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին եւ նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։
 
Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձեւերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։
 
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է»,- գրել է Աշոտյանը: 
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն