Ինչու՞ մինչ օրս չի հրապարակվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հայերեն թարգմանությունը Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ

article-image

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ 120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանձնաժողովի կողմից կարծիքները հրապարկվելուց հետո նախարարությունն առավել մանրամասն կանդրադառնա դրանց բովանդակությանը։

Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրուցի ընթավքում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել ենք, թարգմանվում է հայերեն, պետք է քննարկենք Կառավարությունում»։

Սակայն մինչ այս պահը՝ կարծիքի հրապարակումից շուրջ 1 ամիս անց, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքումչի հրապարակվել ո՛չ կարծիքի անգլերեն, ո՛չ էլ առավել ևս հայերեն տարբերակը։

Ավելի քան ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությանը 1 ամիս անհրաժեշտ չէ  23 էջ պարունակող կարծիքը թարգմանելու համար։ Ուստի հարց է առաջանում, թե ինչու՞ մինչ այս պահը չի հրապարակվում Ստամբուլյան կոնվենցիայի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելիության վերաբերյալ դրական եզրակացությամբ կարծիքը։

Խնդիրը կայանում է կարծիքում տեղ գտած մի շարք վիճահարույց դրույթներին և Վենետիկի հանձնաժողովի կողմից արված հատուկ շեշտադրումներին, որոնք, ենթադրում ենք, Կառավարության, մասնավորապես Արայիկ Հարությունյանի շուրջ առաջացած աղմուկի պայմաններում նախարարությունը չի  ցանկանում հանրայնացնել։

AntiFake.am-ը առաջիկայում կհրապարակի կարծիքում տեղ գտած վիճահարույց դրույթները, այն, ինչի մասին լռում է Ռուստամ Բադասյանը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն