Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ. Վիրավորված զինվորը` իրեն օգնած զինծառայողի մասին

article-image

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Սեյրանի պատմությունը. 

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։ Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,- պատմում է մեր Սեյրանը»:

Աղբյուր՝ AntiFake.am​​

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն