(ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին ապացույց է հրապարակել

article-image

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է ներկայումս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ՀՀ ԱԱԾ-ին, որտեղ իր համաձայնությունն է տալիս իր հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Գրությունը` ստորև.

«Ես` Արարատ Սամվելի Միրզոյանս, գիտակցելով Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության դերը Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերի պաշտպանության գործում օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում, տալիս եմ իմ համաձայնությունը ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Այս համատեքստում ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի:

Ստորագրություն (Արարատ Միրզոյան)

7.11.2007թ.

Տեղեկանք

Հավաքագրումն իրականացրել և ստորագրությունը վերցրել է ՀՀ ԱԱԾ N բաժնի ավագ օպերլիազոր կապիտան N-ը

«7» նոյեմբերի, 2007թ.»:  

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն