Ինչու՞ է իշխող ուժը դեմ, որ գերիների հարցը քննարկվի խորհրդարանում. Ռուբեն Մելիքյան

article-image

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Տվյալ պետության համար ամենակարևոր հարցերը ենթակա են քննարկման թիվ 1 ներկայացուցչական մարմնում՝ խորհրդարանում։ 

Հայաստանում այսօր ամենաամենակարևոր հարցերից մեկը մեր գերիների հարցն է։

Այդ դեպքում՝ ինչու՞ է իշխող ուժը դեմ, որ այդ հարցը քննարկվի խորհրդարանում։ Ավելին՝ պիտակավորում են այն ընդդիմադիրներին, որոնք առաջարկում են հարցն ընդգրկել ԱԺ օրակարգ։

Իմ պատասխանը հետևյալն է. իշխող ուժը ամենևին չի դիտարկում խորհդարանը, որպես հարցեր քննարկելու հարթակ։ Նրանց համար դա լոկ անհրաժեշտ օրենքները դակելու, անհրաժեշտ Ջհանգիրյաններին պաշտոն տալու հարթակ է։ Ուրիշ ոչինչ։ Մնացածը, ըստ նրանց, «շահարկում» է։

Ինչու՞ է այդպես։ Պարզ պատճառով. գործ ունենք իշխանությունը ապօրինի ձևով նվաճած ու է՛լ ավելի ապօրինի ձևով այն պահող թշնամական խմբակի հետ։ Շատ պարզ է»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն