ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Աղբյուր՝ AntiFake.am