Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը». «Փաստ»

article-image

«Փաստ» թերթը գրել է.

«Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական, իսկ ավելի ստույգ՝ ներիշխանական ու մերձիշխանական կոնգլոմերատում բավական ակտիվ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծման թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս թեմայի մեջ բավական ակտիվ ընդգրկված են ՀԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաև, այսպես կոչված, «սորոսական» իրավաբանիրավապաշտպանները։

Հակակոռուպցիոն դատարանների հետ կապված՝ նշված խմբերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ դա ընդամենն իրավիճակային լուծում է և ոչ մի հստակ կարգավորում չի մտցնելու համակարգում, ասել է թե՝ սա համարում են իշխանության կողմից նախաձեռնված հերթական արհեստական օրակարգը, որը բերվել է առաջին պլան։

Մեր տեղեկություններով՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է և համակարգում «կարգուկանոն» մտցնող միակ գործիքակազմն է, մնացած բոլոր գործողությունները ֆեյք օրակարգ են։

Ի դեպ, նրանք բավականին ուշագրավ գործունեություն են սկսել նաև մարզերում, ուր փորձում են որոշակի հարցերի շուրջ հասարակական կարծիք ձևավորել, ընդ որում, հաճախ ոչ «հենց այնպես»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն