(VIDEO) Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, նաև կանայք. Դավիթ Շահնազարյան

article-image

1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի, այդ թվում՝ գերիների հարցին:

«Կարևորագույն խնդիրը, որ կա մեզ համար, գերիների հարցն է, որը այս իշխանությունը արդեն հայտարարում է, որ դա մեզ չի վերաբերվում, որ դա Ռուսաստանը պետք է լուծի: Սա Փաշինյանի հանցագործության շարունակությունն է: Օր առաջ այս հարցը պետք է կարգավորվի»,- նշել է Շահնազարյանը, որի համոզմամբ՝ ոչինչ չպետք է արվի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել:

Անդրադառնալով գերիների թվի՝ իշխանությունների կողմից գաղտնի պահվելուն՝ Շահնազարյանը նշել է. «Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների և գերիների ցուցակը միասին: Նրանք չեն հրապարակում, որովհետև իրենք ամեն ինչով թաքցնում են իրենց հանցագործությունները»:

«Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ 235 մեջ կան նաև քաղաքացիական անձինք, նաև կանայք: Ըստ Ադրբեջանի` կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում»,- հայտարարել է Շահնազարյանը: Նրա համոզմամբ՝ իշխանությունները գերիների թիվը գաղտնի պահելու փոխարեն պետք է խնդիրը բարձրացնեին միջազգային կազմակերպություններում, Կարմիր Խաչում՝ դրան արդյունավետ լուծում տալու համար: Նա նշում է, որ հանցագործություն է ինչ-որ բանակցությունների գնալ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում թեկուզ մեկ հայազգի կա: 

Դավիթ Շահնազարյանը, հայտարարելով, որ տիրապետում է գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության, տվյալներ է հայտնել նաև 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի մասին. «Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է, այսպես կոչված, «Գուբիստանյան» բանտը, որը ունի մասնաշենքեր: Նաջարյան Մարալը գտնվում է «Գուբիստանի բանտի» երրորդ մասնաշենքի երկրորդ հարկի 213 խցում: Այս թվերը իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասել է Շահնազարյանը՝ պահանջելով իշխանություններից հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը: 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն