(VIDEO) Այս գործը ամբողջությամբ փուչիկ է, բացառապես քաղաքական պատճառներ ունի. Սամսոնյանը` իր դեմ հարուցված քրեական գործի մասին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի` «Իկրայի» գործի պատճառներին և ներքաղաքական զարգացումներին:

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 21-ին, «Իկրայի» քրեական գործով առաջին դատական նիստն էր: Քրեական գործով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար և մեղադրական եզրակացությամբ Դատախազության կողմից ուղարկվել է դատարան: Սամսոնյանն այս գործը աբսուրդային է համարում, քանի որ ինչպես իր, այնպես էլ իրավաբանների գնահատմամբ` Սամսոնյանի հայտարարություններում առկա չէ սուտ մատնության հանցակազմը։

«Եթե կհիշեք, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի դեմ լուրջ կոմպրոմատ ներկայացրեց գրիչի տեսքով և ասաց. «Հասկանու՞մ եք` այս գրիչը 500 դոլար է»: Որպես փաստ` նա դա ներկայացրեց որպես ճոխ ապրելակերպի նշան: Այն մարդը, ով 500 դոլարանոց գրիչ պահելը համարում էր մեծ մեղք, իր երեխայի համար 2 կգ իկռա է գնում, կիլոգրամի արժողությունը` 3000 դոլար»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը նշել է, որ իր կողմից տեղեկության հրապարակումից հետո ճնշումներ են սկսվել ռեստորանի սեփականատիրոջ նկատմամբ:

«Քրեական գործ հարուցվեց ոչ թե այն կապակցությամբ` դա եղել է, թե չի եղել, այսինքն` նրանք չեն հերքում այդ իկրայի փաստը: Նրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ չի տվել, որպեսզի գնան և տուգանեն այդ ռեստորանատիրոջը»,- ասել է Սամսոնյանը: Նա նշել է, որ ՀՔԾ-ում հարցաքննության ժամանակ քննիչը 75 տոկոսով խեղաթյուրել իր ցուցմունքը: «Այդ ցուցմունքը իմը չէ: Քննիչը սուտ մատնության հոդվածը իմ անունից հենց իր գրած հոդվածի հիման վրա է կառուցվել: Այս գործը ամբողջությամբ փուչիկ է, բացառապես քաղաքական պատճառներ ունի»,- ասել է Սամսոնյանը:

«Հիմա երբ, Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, երբ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ սպանել է 5000 և ավել երիտասարդ, այս «Իկրայի» գործը դառնում է շատ ստվերված. սա ընդամենը քաղաքական հետապնդման շարունակությունն է: Վերջիվերջո Արցախը այլևս մերը չէ, Գորիս-Կապան ճանապարհն էլ` թշնամու ձեռքում։ Այնքան բացասական բան է արել Նիկոլ Փաշինյանը, քան իկրան կամ Մոսկվայում 5000 դոլարով ռեստորանում հին նոր տարին նշելը։ Այս մարդիկ սրբություն չունեն։ Երևի մեր քաղաքացիների կողմից գործած մեղքերի պատճառով ենք այս պատիժը կրում»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` Սամսոնյանը արձանագրել է. «Ով կպատկերացներ, որ երբևէ մի հայ առաջնորդ կարող է որևէ ամբիոնից ասել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, և այսպիսի քիչ արձագանք լինի»` ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և շարունակում է իր պետական դավաճանության տրամաբանությունը: 

«Նիկոլ Փաշինյանի ամեն օրը նշանակում է արժանապատվության ճգնաժամի շարունակություն Հայաստանում: Չզարմանաք, որ ինչ-որ ժամանակ անց Փաշինյանն ասի, որ «Էրիվանում 1918թ.-ից առաջ ապրել են բացառապես ադրբեջանցիներ», ես չեմ զարմանա։ Նա դա ասելու է այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի տղա չկա, որ իրեն դրա համար պատասխանատվության ենթարկի: Ես զարմանում եմ՝ ինչպես են գլուխները բարձին դնում այն գեներալները, որոնք Շուշիի համար զինվոր են կորցրել, որոնք Շուշին են ազատագրել ու Արցախ պահել, ու այս տականքը շարունակում է լինել ՀՀ վարչապետը»: 

Սամսոնյանը նաև օրինակներ է ներկայացրել արաբա-իսրայելական հակամարտությունից, երբ թշնամական պետությունը ճանաչելու համար Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը սպանվեց ռազմական շքերթի ժամանակ, մինչդեռ Հայաստանում բարոյական ճգնաժամը այնքան խորն է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բարոյական պատասխանատվություն չի կրում կատարվածի համար:

«Հայաստանում մենք կորցրել ենք մեր Երրորդ Հանրապետության առանցքը հանդիսացող Արցախը: Մենք ունեցել ենք գեներալներ ու էլի ունենք, բայց ու՞ր են այդ տղերքը: Իրենք ոչ մի բան չունեն անելու՞: Իսկ Օնիկ Գասպարյանն ավելի մեղավոր է, քան Նիկոլ Փաշինյանը։ Եթե Փաշինյանը դավադիր դավաճան է, ապա Օնիկ Գասպարյանը զինվորական է ու վստահաբար պատկերացնում է՝ ինչ արհավիրքներ են սպասվում»,- ասել է Սամսոնյանը: 

Սամսոնյանը նաև արձանագրել է, որ ԱԺ-ում թուրք գործակալ է նստում, Փաշինյանը զրահաբաճկոնով է մտնում խորհրդարան, իսկ ընդդիմադիրները նրանց ճանապարհը չեն փակում։ «Ես արդեն սկսում եմ կասկածել, որ շշուկները, թե ինչ-որ խնամիական երկրորդ կապեր կա Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, իրական են։ Որովհետև ի՞նչ է նշանակում չխոսել, երբ գիտես, որ գործակալ է այդտեղ նստած։ Այդ մարդիկ (ԲՀԿ խմբակցության պատգամավորները-խմբ.)պիտի հարցնեին՝ Օմեգա, ինչպե՞ս է ստացվել, որ դուք Օմեգան եք, ինչպե՞ս եք սա հերքելու։ Նրանք դա չարեցին: Եթե չկան ստվերային պայմանավորվածություններ, տրամաբանությունը հուշում է, որ ԲՀԿ-ն առաջինը պետք է վեր կենար և հարցներ գործակալական ցանցի մասին»,- ասել է Սամսոնյանը։

Սամսոնյանը նաև նշել է, Ազգային ժողովում չի բարձրացվում ռազմական դրության շարունակության պատճառը, մինչդեռ դա կարևոր հարց է` հավելելով, որ ռազմական դրության պահպանումը բխում է իշխանության շահերից:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին` Սամսոնյանը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ` ինչն է սխալ արվում, ընդդիմությունը պետք է վերանայի իր գործունեությունը: Սամսոնյանը միաժամանակ կարևորել է նաև ընդդիմության գործունեությանը զուգահեռ նոր ձևաչափի ստեղծումը: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներով, փողոց փակելով իշխանությունից չի հեռանալու, անհրաժեշտ են կոշտ քաղաքական միջոցներ:

«Երբ փողոցում կլինի հստակություն և կոնկրետ քաղաքական քայլեր, կլինի նաև ժողովրդի կողմից աջակցությունը»,- եզրափակել է Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն