Սա երկրորդ դեպքն է, երբ ԱԽ ընդլայնված կազմով խորհրդակցությանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում. Տիգրան Աբրահամյան

article-image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի անվտանգութան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։ Եթե չեմ սխալվում՝ սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում։

Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը, բայց դրան մասնակցում է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Ավինյանը, Արարատ Միրզոյանը։

Սա այն ամենն է ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին։

Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր։

Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն