Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանը` ԲԴԽ անդամ

article-image

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր երկու թեկնածուների: Գագիկ Ջհանգիրյանը 86 կողմ, 3 դեմ ձայներով, իսկ Դավիթ Խաչատուրյանը` 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեցին որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: 

Նրանցից Գագիկ Ջհանգիրյանի կենսագրությանն ու անցած ուղուն մենք արդեն անդրադարձել ենք:

Այս հրապարակամամբ AntiFake.am-ը անդրադարձել ենք Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված և արդեն իսկ ընտրված մյուս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի կենսագրությանն ու անցած ուղուն:

Համաձայն բաց աղբյուրներում առկա տեղեկությունների՝ 1992-2000թթ. Դավիթ Խաչատուրյանը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ:  

Խաչատուրյանը 2002թ. Ստրասբուրգում մասնակցել է «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ միջազգային չափորոշիչները» խորագրով խորհրդակցություններին: 2004թ. Երևանում մասնակցել է «Կարողությունների հզորացումը միջազգային հարաբերություններում. Մարդու իրավունքների միջազգային և մարդասիրական իրավունք» խորագրով երկշաբաթյա դասընթացին: 2005թ. Թբիլիսիում՝ որպես ՀՀ պատվիրակության խոսնակ, մասնակցել է «Դատական անկախության և պատասխանատվության հարցերով տարածաշրջանային սեմինար» խորագրով դասընթացին: 2005թ. Չակվիում մասնակցել է «Փոխադարձ իրավական համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով դասընթացին: 2005թ. Մոնրեալում մասնակցել է «Դատական հաշտարարություն» խորագրով գիտաժողովին: 2007թ. Վաշինգտոնում և Արևմտյան Վիրջինիայում մասնակցել է «Ընտրակեղծիքների և հարակից կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը ԱՄՆ-ում» խորագրով դաընթացին:  2007թ. Թբիլիսիում մասնակցել է «Փողերի լվացման դեմ պայքարը Հարավային Կովկասում» խորագրով դասընթացին: 2008թ. Քիշնևում մասնակցել է «Պայքար երեխաների շահագործման դեմ. միջազգային գիտագործնական համաժողով» խորագրով դասընթացին: 2011թ. այցելել է Կալիֆորնիա՝ «Ուսումնական այց ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման շրջանակներում»: 2011թ. Վաշինգտոնում մասնակցել է «Հարավային Կովկասը անկախությունից 20 տարի անց» գիտաժողովին:

2000-2005թթ. Խաչատուրյանը հանդիսացել է ՀՀ Դատական ուսումնական կենտրոնի Խորհրդատու, ԴՆԽ ավագ խորհրդատու, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ: 2001-2002թթ. եղել է տեղեկատվության ազատության կենտրոնի իրավական հարցերի փորձագետ: 2003-2006թթ. պաշտոնավարել է որպես ՄԱԿ-ի և Եվրոպական Միության կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի ազգային իրավական փորձագետ, իրավական օժանդակության ծրագրի ղեկավար: 2006-2013թթ. ընթացքում հանդիսացել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի օգնական, այնուհետև ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերի մասնագետ:

2004թ. Խաչատուրյանը սկսել է դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2013թ նոյեմբերից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում, 2014թ. մարտից՝ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում: 2008-2012թթ. վերջինս դասախոսել է Դատախազության դպրոցում, Դատական դպրոցում և Փաստաբանական դպրոցում, ինչպես նաև՝ ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի Խորհրդի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից կազմակերպված պարբերաբար անցկացվող սեմինարների ընթացքում: Խաչատուրյանը նաև պաշտոնավարել է որպես «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր:

Դավիթ Խաչատուրյանի կենսագրության որոշ դրվագներ իմքայլականները փորձում են թաքցնել հանրությունից: Մասնավորապես, 2009-2013թթ. Խաչատուրյանը եղել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ: 2011-2013թթ. վերջինս հանդիսացել է նույն կազմակերպության Ռազմավարական դատավարությունների ծրագրի փորձագետ, արդեն 2016 թվականից` Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ:



Այս պահին հիմնադրամի` «Տնօրենների խորհուրդ» բաժինը անհասանելի է: 


 

Ըստ համացանցում պտտվող լուրերի` Դավիթ Խաչատուրյանի ու Արթուր Սաքունցի Ուկրաինա համատեղ այցը կապ է ունեցել «հեղափոխության ինստրուկտաժավորվման»  հետ:
 



«Սորոսի հիմնադրամի» հետ ունեցած կապերից բացի` Խաչատուրյանի անվան շուրջ սկանդալները կապված են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ: Օդում պտտվող լուրերը, թե վերջիններս հարազատ եղբայրներ են, հաստատվել էին անձամբ Սասուն Խաչատրյանի կողմից: Դավիթ Խաչատուրյանը հաստատել էր նաև այն, որ դիմել է «Green Card» ստանալու համար:

Ընդգծենք, որ Ազգային Ժողովում Խաչատուրյանի կենսագրությունը ներկայացրած իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը շրջանցել է Խաչատուրյանի՝ «Սորոսի» հիմնադրամում աշխատելու մասին հատվածը:

Ստացվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ դեսպանատան ու Սորոսի հիմնադրամի հետ սերտորեն կապված թեկնածուին, ում կենսագրության կարևոր դրվագները հասարակության մոլորության մեջ պահելու համար քողարկվում են:


 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն