Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում դատարաններն «անակնկալներ» չմատուցեն. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրել է.

«ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք, և գրեթե ամեն օր մի նոր «ռասկլադ» է ի հայտ գալիս։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ գործող իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում։

Բանն այն է, որ դատական համակարգը ներկայումս իշխանության փաստացի միակ ճյուղն է, որը որոշակի ինքնուրույնություն ունի և մեծամասամբ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրահանգները (մի քանի մասնակի բացառություններով)։

Սա բնականաբար, նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձգտում է իրեն ենթարկել նաև այս համակարգը: Դատարանների շրջափակումը՝ վառ ապացույց: Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը հիմա շատ արագ փորձում է «ծնկի բերել» նաև դատական համակարգը, որպեսզի առաջիկայում ներքաղաքական գործընթացներում հանգիստ լինի, իսկ դատարանների կողմից «անակնկալներ» չմատուցվեն։

Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին ԱԺ-ում հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քաղաքական մեծամասնությունը՝ առանց ընդդիմության մասնակցության, ԲԴԽ անդամ «նշանակեց» նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և կարկառուն սորոսական Դավիթ Խաչատուրյանին, որն, ի դեպ, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Փաստ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն