Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլեւս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր:

Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանը այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում:

Դրա համար եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաեւ մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունը ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձեւով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն