Համացանցը ծաղրում է Գագիկ Ջհանգիրյանի՝ «գոմի» նմանվող առանձնատան պատմությունը

article-image

Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովը ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների: Արդեն իսկ ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանը Ազգային Ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս նշել է. «Իմ «դղյակի» հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»: Ջհանգիրյանը այս հայտարարությունը դժգոհության և ծաղրի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում:

Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 86 կողմ, 3 դեմ ձայներով, իսկ Դավիթ Խաչատուրյանը 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեցին որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:

Նրանց ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում սուր քննադատության ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, նույնիսկ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց:

Քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները ստորև.

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրել է.

«Տասնյակ հազարներ իրենց տներից ու հայրենիքից զրկվեցին ու էսօր էդ մարդկանց իրենց սովորական տներից զրկողները ԱԺ ամբիոնից իրենց դղյակը «գոմ» են ներկայացնում: Դե պատկերացրեք, եթե Ջհանգիրյանի համար իր դղյակը գոմ է բա էն Հադրութի, Շուշիի և մյուս բնակավայրերի բնակիչների տները ինչ կլինեն ջհանգիրյանների համար:

Լավ են անում, քիչ են անում, այ սենց պետքա ձեռ առնեն բոլորիդ, աչքերներիդ մեջ նայելով թքեն երեսներիդ...»


 Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Երբ ուսապարկերը «յանի» պայքարում են դղյակների դեմ...


ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին։ ԲլլլԴուԽ, ընկերներ»,- գրել է Ռուբեն Մելիքյանը:


Էլիզա Առաքելյանը գրել է.

Ջհանգիրյանի 10 մատից կաշառք ու ընտրակեղծիք է թափվում: Այսօր այդ մարդը խոսում է ապագա դատական բարեփոխումների մասին:

Հիմա մենք արդեն այն ապագայում էին, որը դուք կերտում էիք տարիներ շարունակ, պարոնայք: Այն ողբերգիկ է:


Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է.

Առաջարկ աշխարհի ազնվագույն իրավաբանին:

Պարոն Ջհանգիրյան, որպես մարդասիրական ակտ, առաջարկում եմ Դուք գաք ապրեք իմ տանը, իսկ ես տեղափոխվեմ Ձեր «գոմ»: Մերժումն անհասկանալի կլինի անգամ ԺԵԽի համար:


Էդուարդ Սարիբեկյանը գրել է.

Կա՞ մի մարդ, ով կարողացել է Դավիթաշենում վաճառած տան փողով Բաղրամյանի վրա եռահարկ առանձնատուն կառուցել (հակառակը եղել է), կա՞ մի մարդ, որ հավատում է, թե Բաղրամյանի վրա վաճառած տան փողով է Մոնումենտում «գոմ» կառուցել Ջհանգիրյանը:


Փաստաբան Վահե Եփրիկյանը գրել է.

«Քոչարյան Անդրանիկը Մոնումենտում առանձնատուն ֊ գոմի տեր Ջհանգիրյան Գագիկին շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանիապօրինիորոշման բեկանման առթիվ։

1999թ. հոկտեմբերի 27 ֊ին գլխատված ԱԺ ֊ի կապակցությամբ պաշտպանության նախարարության շենքում մեկնարկած պաշտոնակռիվը հասնում է տրամաբանական ավարտին, բայց պետությունը դիահերձող ժամկետանց սրիկայակույտին պետք է հիշեցնեմ իրենց իսկ հայտարարությունը նույն հոկտեմբերի 27 ֊ին՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ ևբուլդուզերիպես անցավ վրաներովս։ Վստահեցնում եմ՝ պատմությունը կրկնվելու է թե՛ անմեղ մարդկանց նկատմամբ ցմահ դատավճիռ կարդալու, թե՛ արդեն իսկ սահմանադրական կարգի սովորութային տապալումների համար։

Օրենքն ինչի՞ համար է,ճիշտէ, որ ծախու դավաճանը կոշիկները փայլեցնի»։


Հովհաննես Խաչատրյանը գրել է.

«Ջհանգիրյան Գագիկի` ԳՈՄԸ Մոնումենտում:

Մեկին հարցնում են անունդ ինչա՞, ասումա Լեռնիկ, բա խի՞ են էտ անունը դրել, ասումա դե ախպեր լեռներում եմ ծնվել դրա համար, էս էլ խնդալով ասումա լավա գոմում չես ծնվել թե չէ գոմիկ կդնեյին»:


Ալբերտ Ունուսյանը գրել է.

«Անկախ ամենից՝ երբ մարդ իր տունը գոմի հետ է համեմատում, ամեն բան ասում է իր բարոյափիլիսոփայական ու արժեհամակարգային որակների մասին:

Անգամ տնակում ապրող մարդիկ այն կոչում են «օջախ», ամեն գնով այն պաշտպանում, շենացնում ու հնարավորինս կոմֆորտ են ստեղծում: Օջախ, որը կյանքի գնով էլ կպաշտպանի: Թերևս այսքանը...»


«Սյուր, շատ սյուր.

ԱԺ-ում, Ալեն Սիմոնյան. «Անդրանիկ Քոչարյան»:

-Յա՜, Անդրանի՛կ, դո՞ւ էլ ես հարց տալիս,- Գագիկ Ջհանգիրյան:

-Պարոն Ջհանգիրյան, զարմանալի է չէ՞, որ ես Ձեզ պետք է հարց տամ,- Անդրանիկ Քոչարյան:

Ի՞նչ ասեմ, իմ աղջիկ: Թող լավ ըլնեն: Բայց նաև զգույշ.»,- գրել է Ալբերտ Ունուսյանը 


Լիանա Մաթևոսյանը գրել է

«Տեսնես երկհարկանի գոմը հարմա՞ր ա, անասունները հե՞շտ են երկրորդ հարկ բարձրանում»


BlogNews.am կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է.

«ԲԴԽ անդամի նիկոլի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն, իր որդու անունով կառուցված առանձնատան մասին հարցին պատասխանել է, որ՝ «հարեւանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»։

Գոմը տեսնում եք նկարում, որը գտնվում է Կարապետ Ուլնեցու 16/1 հասցեում և հիմա վարձով է տրված ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը։

Իսկական գոմին կարոտ եք մնալու»։


Գևորգ Մանուկյանը գրել է.

«Այն պատգամավորը ով կքվեարկի գագիկ ջհանգիրյանի օգտին, նա իմ համար կդառնա օրենքին և արդարությանը դեմ գնացած դժբախտ և դժգույն պատգամավոր, նաև ես իրեն կհամարեմ իմ անձնական թշնամին։

Առայժմ այսքանը ...»


Բագրատ Եսայանը գրել է.

«2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում։ Կարծեմ անարդարությունից էր խոսում ձեր էն ժամանակվա կուռքը, ժողովրդից գողացված իշխանության, թալանի ու կոռուպցիայի չէ՞: Ու դուք ձեր ուսերին իշխանության բերեցիք էդ թերուս ստախոսին՝ էդ խոստումները կատարելիւ համար։

Էսօր Արցախը հանձնած, Շուշին ադրբեջանական համարող, գերիների հարցը 10-րդական համարող դավաճանի «ես փալաս» եմ խմբակցությունը կքվեարկի գագիկ ջհանգիրյանի թեկնածության օգտին։ Տեղյակ եք երևի ով է սույն օբյեկտը։ Դա արդարադատության նախկին փոխնախարարն էր, որի օրոք և «հիմնավորումներով» կուսակցություն էր արգելվում, թերթեր ու գրասենյակներ էին փակվում, հետո զինդատախազ, որի օրոք զինվորների սևազգեստ մայրերը, ապօրինի դատապարտվածների հարազատները այդ հիմնարկի շենքի առաջ անընդհատ ցույցեր էին անում, «հոկտեմբերի 27» քննողը, որն ամեն գնով փորձեց գործը կապել Ռոբերտ Քոչարյանին կամ քաղաքական ուժերին, դրանով նայիրի հունանյանի հետ ձեռք-ձեռքի տված երկիրը ցնցումների մեջ պահեց, ձեր կուռքի կողմից «կեղծիքներով» Հայաստանում կայացած 6 նախագահական և 7 պառլամենտական ընտրություններից վեցի՝ իշխանությունների կողմից «կազմակերպական» հարցերով համակարգողը (այսինքն՝ կեղծիքների կազմակերպիչը)։ Ու դուք դեռ ձեր «varcapeti» կո՞ղքն եք մինչև «verc»։

Հասա՞ք ձեր նպատակին, երջանիկ ու բավարարվա՞ծ եք, «նախկինին վերադարձ չկա» կուտը լավ մարսե՞լ եք։ Ապրեք, դե գոմում իրար քիպ կպեք, չմրսեք, դժվար ժամանակներ են, կերն էլ որ պակասի, մի քիչ ըմբռնումով կմոտենաք, «փրկիչը» հաստատ մի բան կանի։

Հ.Գ. Հա, չմոռանամ, էս խրճիթն էլ սարքելա «արդար» քրտինքով, վարձովա տալիս ու բոլոր հարկերը մուծելա»:


Հրանտ Ավետիսյանը գրել է.

«Պստիկ գոմ ա, գոմիկ էլի»


Հայկ Աթոյանը գրել է.

«Փաստորեն նախկին՝ հասարակության լայն շերտերին, որպես կոռուպցիոներ հայտնի, «գլխավոր դատաՂազ» դառնալու երազանքին  չհասած Ջհանգիրյան Գագոյի համար՝ Հոկտեմբերի 27-ը, ըստ պահի թելադրանքի՞ է բացահայտված, կամ չբացահայտվա՞ծ:

Պարոնա՛յք՝ ճի՛շտ է, ժողովրդին նոր չէ, որ հայտնի է, բայց դուք անբարոյականներ եք, և ոչ միայն քաղաքական»:


Էդգար Խաչատրյանը գրել է.

«Կներեք իսկ Գագիկ Ջահանգիրյանն իրենց գոմեը չի փոխի մեր լուսավոր բնակարանի հետ։ Մարդուն ուզում եմ լավսւթյուն անեմ գոմից հանեմ էլի։

Նկարում պատկերված Գոմի հետ կփոխեմ»:


Աղվան Պողոսյանը գրել է.

«Ջհանգիրյանի կաշառակեր լինելու մասին գիտեի,բայց որ ինքը իրեն անասուն է համարում,դա չգիտեի»։


Սերգեյ Ադամյանը գրել է.

«Կարող ա ինքը էնքամով ա ճիշտ, որ իրա տնից գոմի հոտ ա գալի, որտև ինքը զեբռի հաջաթ գզող բոզի տղա յա, իսկ սենց սենց զեբռի հաջաթ գզող բոզի տղերքի տներից միշտ գոմի հոտ ա գալի

Իշխանության կողմից ԲԴԽ անդամ առաջադրված Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը գոմի է նման»: Mediaport-ը ներկայացնում է Ջհանգիրյանի առանձնատունը, այն նմա՞ն է գոմի»:


Լևոն Ռուբինյանը գրել է.

«Թե բա՝ ԳՈՄ ...

 Ո՞վ էլի էս անասունին բերեց առաջին պլան...

Գագիկ Ջհանգիրյան, խոսքդ վերլուծելով. Մի մարդ, որ իր տունը՝ օջախը, այսինքն սրբության սրբոցը գոմի հետ է համեմատում հա՛մ անասուն է, հա՛մ հանուն փողի սրբություն ուրացող, հա՛մ հարևանի ունեցվածքին աչք ունեցող, հա՛մ խաբեբա: Բա՜ ... Այդքանից հետո,  ինչպե՞ս քեզ պաշտոն վստահել, կասե՞ս, ծեր աղվես ...

#ժողովրդի_թշնամիներ»


Զոհրաբ Հարոյանը գրել է.

«Ջհանգիրյանի Մոնումենտի առանձնատունն է, որի մասին այսօր հայտարարել է, թե համեմատած շրջապատի մյուս տների հետ իրենը «գոմ» է։ Մտածում եմ, կարողա էն, որ ասում էին խելացի անասնագում սրա նման բան նկատի ունեին, թե՞ խելացի անասնագոմի դիմաց Նիդերլանդների դրոշը չի լինում»


Քրիստինա Նազարյանը գրել է.

«Ուրեմն էս նախկին Ջհանգիրյանը էլ չգիտի ինչ լցնի նիկոլիքայլական մանկապարտեզի ականջները ու տեսեք  ի´նչ է ասում այսօր ու տեսեք ի´նչ է ասել 2017-ին:

Այ  գոմի ապրանք, բա դու էիր դատախազ , դու էիր բացահայտողը, բա մեկ ասում ես` սաղ բացահայտված  ա, հիմա ասում ես` դեռ բան կա բացահայտելու:

Հասկանում եմ, որ սոսկով լավատեսություն ծծող «պատգամավորները» ականջները կախ լափում են դեմները նետած լափը ու ոչ միայն ռիսկ չեն անի, այլ և չգիտեն դու ով ես ու ինչ ես արել կյանքովդ մեկ:

Հարցեր տալը իրենց աղացած ուղեղներին հասու չի, բայց մի հատ մտածեք` էս մարդը ե՞րբ է խաբում` առաջ, թե հիմա՞, իսկ եթե առաջ, ապա որտեղ է երաշխիքը որ հիմա չի խաբում»:


ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.

«Ծանոթացեք: Ջհանգիրյան Գագիկի «գոմն է», որի վարձակալության հանձնումից Ջհանգիրյանն ամսեկան ստանում է այնքան փող, ինչքան որ ամսեկան աշխատավարձ են ստանում հանրակրթական դպրոցում դասավանդող 60 ուսուցիչ (միասին վերցրած) կամ ԵՊՀ-ում դասավանդող 25 դոկտոր, պրոֆեսոր (միասին վերցրած)»:


Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է.

«Դղյակ֊գոմ

Փոքր դղյակ- գոմիկ»


«Гомо сапиенс- ԲԴԽ թեկնածու (թարգ.)»- գրել է Տիգրան Քոչարյանը:


Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Անասնաֆերմայում ամենաարդիականը, բնականաբար, գոմի թեման պետք է լիներ»։


Գագիկ Համբարյանը գրել է.

«ՆՈՐ ԽԱՂ՝ "Ո՞վ է ուզում դառնալ պարգևավճարատեր"

Հարց 1-ին՝ 5000 դրամ...

Այս չորս լուսանկարներից ո՞րն է  Գագիկ Ջհանգիրյանի գոմը: Որպես հուշում ասեմ, որ այդ գոմում է գտնվում Հայաստանում Իրաքի դեսպանատունը և Գագիկ Ջհանգիրյանը որևէ լուսանկարում չկա...»


Արթուր Թովմասյանը գրել է.

«Իմ կարծիքով ԱԺ-ի մի մեծ հատվածն ա դառել գոմ.... մի փոքր հատված էլ գոմիկ»


Սրբուհի Առաքելյանը գրել է.

«Բոլոր կենդանիները հավասար են. սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը

«Անասնաֆերման» միշտ ակտուալ է…

մեծ #գոմ

փոքր #գոմիկ»
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն