ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան

article-image

ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Գոհար Մելոյանը:

«Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների անկհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։

Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։

Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։

Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»,- գրել է Մելոյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն