Երևանի ավագանու` այսօր կայացած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Այն վերաբերվում էր Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոնական միջոցառումների համար նախատեսված գումարի ավելացմանը: Այսօր որոշվեց փոփոխություն կատարել Երևան համայնքի բյուջեում և Ամանորյա ծախսերին համայնքային բյուջեից հատկացնել 271.797.100 դրամ:
Այսպիսով՝ Երևանի ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է 325.797.100 դրամ կամ շուրջ 680.000 դոլար։
Քաղաքապետ Մարությանի տեղակալ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ հատկացված գումարը ծախսվելու է գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։
Հիշեցնենք, որ այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է նախորդ 5 տարիներին Ամանորյա և Սուրբծննդյան միջոցառումների համար հատկացված բյուջեներին:
►5 մլն դրամով ճոխ կորպորատիվ Մարությանի մանկության ընկերոջ` Կենտրոնի նորանշանակ թաղապետի համար
►Խոզի չալաղաջ, խորոված թառափ, շոու ծրագրեր… Ամանորյա ծախսեր, որոնց մասին լռում է Երևանի քաղաքապետարանը
►Քաղաքապետարանը մերժել է Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումը. Մանրամասներ
Երևանի Ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը վերջին 5 տարիներին կազմել է`
- 2014թ.՝ 113.120.000 ՀՀ դրամ,
- 2015թ.՝ 136.141.900 ՀՀ դրամ,
- 2016թ.՝ 157.180.200 ՀՀ դրամ,
- 2017թ.՝ 192.478.000 ՀՀ դրամ,
- 2018թ.՝ 222.351.800 ՀՀ դրամ:
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան