Ավանի փոխթաղապետի անվան հետ կապվող ապօրինի շինությունը ապամոնտաժվել է

article-image

Դեկտեմբերի 7-ին Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը հրապարակում էր արել այն մասին, որ Ավան վարչական շրջանում` Խուդյակով 188/2-ի հարևանությամբ,  ապօրինի շինարարություն է կառուցվել: Վարդանյանը գրել է. «Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը…Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։ Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին։»:

Ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկատվություն ստանալու նպատակով AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին, որտեղից տեղեկացրել են, որ ապօրինի շինությունն ապամոնտաժվել է:



AntiFake.am-ին տրամադրվել է նաև ապօրինի շինարարության համար կազմված վարչական իրավախախտման արձանագրության պատճենը, որի համաձայն՝ քաղաքացի Սերիկ Մելքումյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քարե շարվածքով պատի կառուցում, մետաղապլաստե նյութից վիտրաժի տեղադրման շինարարական աշխատանքներ, ինչը արձանագրությամբ համարվել է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության խախտում (Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը), որն առաջացնում է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով։

Ինչ վերաբերվում է ապօրինի շինարարության և Ավանի փոխթաղապետի կապին, ապա «Հրապարակ» լրատվականի հետ զրույցում Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը հերքել է այդ տեղեկությունը։

Ապօրինի շինության և դրա ապամոնտաժումից հետո արված լուսանկարները՝ ստորև.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն