Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին արված մուծումների վերաբերյալ, որի պատասխանն ուշագրավ և մանրակրկիտ ուսումնասիրություն ենթադրող տեղեկություններ էր պարունակում։ 

Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել AntiFake.am-ի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ԱՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որն այս թեմայով զրուցել է նաև Tert.am-ի հետ։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել: Շատ հայտնի մեխանիզմ է գործել. oլիգարխներին ստիպել են գումարներ տալ, այդ գումարները բաժանվել են տարբեր մարդկանց մեջ, և նրանք գնացել, իրենց անուններով առանձին մուտք են արել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամ: Tert.am-ի հետ զրույցում ասել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն