(VIDEO) Մենք կարողացել ենք դիմակայել և ոչ մի դիրք չզիջել թշնամուն` նահանջի հրամանը չկատարելով. Մռավում կռված Ներսես Մանուկյան

article-image

«Ամեն ինչ սկսվեց շատ հանկարծակի: Այսպես չի լինում: Տեղեկատվական դարաշրջանում չի կարող պատահել այնպիսի իրավիճակ, երբ ամեն ինչ լինի անսպասելի», - ասում է ՀՅԴ-ական Ներսես Մանուկյանն ու հայտնում, որ գործ ունենք կանխամտածված դավաճանության հետ:

Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչպես է պատահել, որ Ադրբեջանը իր ողջ ռազմական զինանոցը բացազատել է Արցախի սահմանի ողջ երկայնքով ու ընդհանուր գրոհով հարձակում սկսել Մռավից մինչև Արաքսի հատվածը, իսկ այս իշխանությունները այդ միջոցում մատնվել էին հանցավոր անգործության:

«Ամեն օր մենք տեսնում էինք, որ բանակի թույլ կողմը հակաօդային պաշտպանությունն էր: Չէր գործում նաև ռազմաօդային պաշտպանությունը», - ասում է Մանուկյանն ու նշում, որ իրենց հուսադրում էին, որ այդ խնդիրը լուծվելու է, և իրենք ստանալու են «Պանցիրներ» ու «ՏՈՌ»-եր, ինչն այդպես էլ չեղավ: 

Ըստ Մանուկյանի` միամտություն է կարծել, թե տեղի ունեցածը վատ աշխատանքի արդյունք է, քանի որ դա կանխամտածված դավաճանություն էր:

Մռավում կռված արցախցին պատմում է, որ թշնամու առաջին գրոհը իրենք են ընդունել՝ տալով առաջին զոհերն ու վիրավորները: Վերջինս նշում է, որ իրենց կարողացել են դիմակայել և ոչ մի դիրք թշնամուն չզիջել` նահանջի հրամանը չկատարելով:

«Դիրքն այնպիսին էր, որ եթե նահանջեինք, թշնամուն կտայինք բարենպաստ դիրքեր, ու պաշտպանվելը պարզապես անհրար կլիներ»,- մանրամասնում է Ներսես Մանուկյանը:

Ներսես Մանուկյանի փոխանցմամբ` Արցախում կարծում են, որ գլխավոր դավաճանի հեռացմամբ Արայիկ Հարությունյանը նույնպես կհեռանա:

Մանրամասները՝ տեսանյութում.
 


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն