Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը օրերս եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։

Նրան ֆիքսել են վարչապետի հետ ընտանեկան միջավայրում։ Դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։

«Ժողովուրդ» օրաթերթին դատական շրջանակներից լուրեր հասան այն մասին, որ այդ մտերմիկ հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ խորհրդարանում բարձր ձայներով հենց Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել են, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։

Նրանք նաև քննարկել են, թե Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր», և ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ»:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն