Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»

article-image

«168 ժամ» թերթը գրել է.

«Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։

Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջևում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է։ Այն պահպանելու, ըստ էության, վերջին փորձն արել են Զինված ուժերը, որոնք, փաստորեն, պետությունն ու պետականությունը պաշտպանում են գործող իշխանությունից։ Սա, իհարկե, նոնսենս է, բայց որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է զերծ լիներ պատմական ու քաղաքական նոնսենսներից։

Այո, Հայաստանում այսօր գործում է իշխանություն, որից, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել պետությանը, և հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետությանը պատերազմ հայտարարած խմբակն իր պայքարը կառուցում է իրավական ու սահմանադրական ֆորմալիզմի վրա՝ հղում անելով Սահմանադրության այսինչ հոդվածին ու այնինչ օրենքի այնինչ պարբերությանը։

Շատերն ընկնում են Նիկոլ Փաշինյանի հյուսած այդ սարդոստայնը՝ մտնելով իրավական ու սահմանադրական բանավեճերի մեջ՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը, բայց շատերն այսօր քննարկում են, թե Սահմանադրության հատկապես որ պարագրաֆի համաձայն կարձանագրվի պետության վախճանը։ Այսինքն՝ կա բովանդակության ու ձևի հակադրություն, մի կողմում՝ պետականության բովանդակությունն է, մյուս կողմում՝ դրա դեմ մղվող պատերազմի «սահմանադրականությունը»։

Բովանդակությունը՝ անկախ բոլոր թերություններից ու արատներից, այդուհանդերձ հայկական է ու հայկականությունն է, ձևը՝ ֆորմալիզմը, ստորակետի ճշտությամբ համընկնում է թուրքական հետախուզության իմպերատիվներին ու նպատակներին, որովհետև ֆորմալիզմի քողի տակ կատարվողի վերջնարդյունքը լինելու է հայկական պետականության կորուստը։

Այդ գործընթացը սկսվել է վաղուց, այսօր խաղարկվում է սոսկ վերջին արարը։ Պետության գոյության ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ քաղաքացիականությունը, վերացվել է շատ ավելի վաղ, այսօր մնացել են այն քիչ թվով ինստիտուտները, որոնք դեռևս պայքարում են պետության պահպանման համար։

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաև բանակի դեմ պայքարում, ապա պետության քայքայումն ավելի արագանալու է։ Շատերի համար, սակայն, կարևոր է ոչ թե՝ այդ փաստն ինքնին, այլ այն, որ դա տեղի ունենա բացառապես «օրենքի ու սահմանադրականության շրջանակներում»։ Հիրավի բացառիկ իրավական պետություն է Հայաստանը։ Առայժմ պետություն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «168 ժամ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն