Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ ծառայած նախկին զինծառայողները մարտի 6-ին հանրահավաք կանեն ՊՆ դիմաց՝ ի աջակցություն Գասպարյանի

article-image

Վահագն Շուշանյանը կոչ է արել նախկին զինակիցներին մարտի 6-ին ՊՆ դիմաց մասնակցել հանրահավաքի՝ ի աջակցություն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ  Գասպարյանի:

«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։

Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։

Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»,- գրել է Վահագն Շուշանյանը:



 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն