ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին

article-image

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:

Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը: 

Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին»:
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն