Ընտրություններում հաղթելու պարագայում Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել. ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը` ռուսական լրատվամիջոցներին

article-image

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար։  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը ներկայացրել է ասուլիսի կարևոր հատվածները:

•  Արցախի հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը ընդդիմության հավանությանը չի արժանանում։ Սակայն առավել բարենպաստ համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է հաղթել պատերազմում կամ գոնե այն չպարտվել։

•  Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։

•  Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությունը ստեղծելու մտադրություն չունի։

•  Վարչապետն այսօր ամենաբարձր հակավարկանիշն ունի։

•  Վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից՝ «Իսկանդերի» մասին իր հայտարարության համար։

•  Հայաստանի զինված ուժերի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար։

•  Պայմանական «Սորոսի» արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։

•  Ընտրություններում հաղթելու պարագայում Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։

•  Վարչապետից վրեժ լուծել չի պատրաստվում։

•  Քոչարյանի համար 2018-ն անհասկանալի էր։ Նա չէր կարծում, որ հնարավոր է մարդկանց այդքան հեշտ մանիպուլացնել։

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն