(PHOTO) Ընթանում է «Իկրայի» գործով դատական նիստը

article-image

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ընթանում է «Իկրայի» գործով դատական նիստը, որով որպես մեղադրյալ ներգրավված է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

«Ես ի ցույց եմ դրել վարչապետի ընտանիքի չտեսությունը, և դա եղել է հարյուր տոկոսանոց իրականություն: Ավելին, դա չի հերքվել և դարձել է քրեական գործ»: Այս մասին դատարանի մոտ հայտարարել էր Նարեկ Սամսոնյանը:

Վերջինիս խոսքով՝ սուտ մատնությունը ոչ թե վերաբերում է խավիար ուտելուն, այլ նրան, որ վարչապետը որևէ մեկին հանձնարարե՞լ է գնալ և տուգանել տվյալ խավիարը վաճառողներին, թե՞՝ ոչ.

«Իրենք քրեական գործով ընդունել են, որ կերել են այդ խավիարը, իրենք հերքել են մի փաստ, որ վարչապետը գնացել է և հանձնարարել ՊԵԿ-ի ղեկավարին, որպեսզի տուգանի ռեստորանի տիրոջը»,- ասել էր Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 15-ին սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր և նշանակվել այսօր՝ մարտի 5-ին, ժամը 15:00-ին։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն