Նիկոլ Փաշինյանն առանց բանակի հետ համաձայնեցնելու բարձրագույն զինվորական կոչումներ է տվել. ինչ փաստեր են ներկայացրել գեներալները Արմեն Սարգսյանին. Mediaport

article-image

Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։

Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում հենց մամուլից են տեղեկացել այդ պարգևատրումների մասին։ Դա տեղի է ունեցել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ՝  հետո։ Փաշինյանի կողմից կամայական պարգևատրվածների ցանկը Mediaport-ը կհրապարակի առաջիկայում։ 

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետի  հրաժարականը պահանջող գեներալները Սարգսյանի հետ հանդիպմանը այնպիսի փաստեր են ներկայացրել պատերազմի ընթացքում Փաշինյանի կատարած քայլերի մասին, որ վերջինս ապշած դուրս  է եկել ԳՇ-ից։

Աղբյուր՝ Mediaport 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն