«Freedom House»-ի նոր զեկույցը. Կապիտուլացված Նիկոլ Փաշինյանի մասամբ ազատ և կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմը

article-image

Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2020թ. տարեկան զեկույցը: Զեկույցը վերնագրված է` «Democracy under Siege» («Պաշարված ժողովրդավարություն»): Կազմակերպության գնահատականը աշխարհում ժողովրդավարության չափման հարցում այս տարի հուսադրող չէ:

Ինչպես և միջազգային մյուս կազմակերպությունների, հատկապես` «Freedom House»-ի զեկույցները չի կարելի անվանել անաչառ, նամանավանդ այն դեպքում, երբ այսօր Հայաստանում իշխանության եկածները այդ զեկույցների հիմնական դոնորներն են, որոնց տրամադրած տեղեկատվության և կարծիքների հիման վրա են կազմվում այս զեկույցները: Սակայն, այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում են արձանագրվում որոշ խնդիրներ և տրվում են հստակ ձևակերպումներ, ինչպիսին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի` կապիտուլյանտ լինելու հանգամանքի ամրագրումն է:

«Մահացու համավարակը, տնտեսական և ֆիզիկական վտանգը և արյունալի հակամարտության պայմաններում ժողովրդավարության պաշտպանները մեծ կորուստներ են կրել ավտորիտար թշնամիների դեմ պայքարում` միջազգային բալանսը փոխելով հօգուտ բռնապետության»,- նշում են զեկույցի հեղինակները:

Զեկույցում նշվում է, որ  2020 թվականին «ազատ» (Free) պետություններ համավող պետությունների թիվը նվազել է իր ամենացածր թվին` 15 տարվա ընթացքում, մինչդեռ «ոչ ազատ» (Not Free) պետությունների թիվը ամենամեծն է:
 


 

Զեկույցի հեղինակները արձանագրում են նաև ժողովրդավարության 11 կետով նվազումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նվազման պատճառներ են նշվում որպես քաղաքական կոռուպցիան և շահերի բախումը, կառավարությունում թափանցիկության պակասը և կոշտ միգրացիոն և ապաստանի տրամադրման քաղաքականությունը:
 


 

Ինչ վերաբերվում է Հայաստանին.

Զեկույցում նշվում է, որ ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը ժողովրդավարական նորմերի համաշխարհային անկման ևս մեկ նշան է, որը ապացուցվեց Լեռնային Ղարաբաղում անցած տարի: «Սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի որոշիչ օգնությամբ, ռազմական գործողություններ սկսեց` լուծելու տարածքային խնդիրը, որը Հայաստանի հետ տարիներ տևած բանակցություններում չհաջողվեց լուծել: … Ղարաբաղյան պատերազմը տարածվող ազդեցություն ունեցավ ժողովրդավարության վրա: Ամրացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը` հակամարտությունը սպառնում է ապակայունացնել իշխանությունը Հայաստանում: Խորը արմատներ գցած ավտորիտար առաջնորդներ ունեցող այս տարածաշրջանում միակ լուսավոր կետը` Հայաստանը, որոշակի ձեռքբերումներ էր ունեցել` սկսած 2018 թվականի հակակառավարական ցույցերից և քաղաքացիների կողմից` ավելի բարեփոխումներին միտված կառավարության ընտրությունից: Սակայն  պատերազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան դաժան արձագանքի արժանացավ որոշ ընդդիմադիրների կողմից, որոնք ներխուժեցին խորհրդարան և հարձակվեցին խոսնակի վրա: Նման անկանոն վիճակը սպառնում է պետության` դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին և կարող է իրադարձությունների շղթա ստեղծել, որը Հայաստանին կմոտեցնի իր հարևանների ավտորիտար միտումներին»,- Հայաստանի մասին զեկույցի ընդհանուր մասում նշում են հեղինակները:

Հայաստանը դասվում է նաև այն պետությունների շարքին, որոնցում 2020 թվականի ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ազդել են նրանց ժողովրդավարության հետագծի վրա և հատուկ ուշադրության են արժանացել 2021 թվականի ընթացքում:
 

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 55 միավորով Հայաստանը դասվում է «մասամբ ազատ» պետությունների շարքին` 2 միավորով բարելավելով իր դիրքերը` նախորդ տարվա` 53 միավորի փոխարեն:
 


 

Միավորի ավելացման պատճառներ են նշվում դեռևս 2020 թվականի ապրիլի խորհրդարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ընդունումը` հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, և տնտեսական հանցագործությունների համար նախկին պաշտոնյաների և նրանց հետ ասոցացվող անձանց հետապնդումը:

Մյուս միավորը ավելացել է անհատական իրավունքների բաժնում: Որպես հիմնավորում նշվում է, որ «ՀՀԿ-ի հետ ասոցացված ձեռնարկությունների կողմից այլ ձեռնարկություններում միջամտությունը նվազել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո»:

Հայաստանում համացանցի ազատության միավորը 2020 թվականի համար 75 է` նախորդ տարվա 76 միավորի փոխարեն:
 


 

Ուսումնասիրության համար ընտրվել է 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:

Միավորի նվազման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի մասին ոչ պաշտոնական տեղեկատվություն պարունակող նյութերը հեռացնելու համար պետության կողմից առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի վրա գործադրած ճնշումը, ինչպես նաև պետական մարմինների կողմից օգտատերերի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը` կապված COVID-19-ի տարածման հետ:

Զեկույցում հղում է արվել նաև ստահոդ լրատվության: Նշվում է, որ «Հայաստանի ծայրահեղ աջերը առցանց զգալի ապատեղեկատվության աղբյուր են, որոնք տարածվում են սոցիալական ցանցերի հաշիվներով (հատկապես, ֆեյսբուքյան էջերով և յութուբյան ալիքներով) և բարեկամ կայքէջերով»: Նման պնդումը արվում է` հղում անելով «opendemocracy.net» կայքի հայտնի ցնդաբանությանը, որում հիշատակվել էր նաև AntiFake.am-ը:

Հաշվի առնելով «Freedom House»-ի կողմնակալ բնույթը և այն, որ իշխանությունների կողմից ստեղծված յութուբյան ալիքները, ֆեյսբուքյան կեղծ հաշիվների հսկայական բազմությունը ու նրանց կողմից տարածվող ապատեղեկատվությունը չի մատնանշվում զեկույցում` կառույցի այս պնդմանը լրջությամբ վերաբերվելն անիմաստ է:

Զեկույցում հիշատակվում է նաև լրագրող Լյուսի Քոչարյանի կողմից «#բռնության_ձայնը» արշավի տարածումը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ևս ամբողջովին ապատեղեկատվություն էր: 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է` համաձայն «Freedom House»-ի: Այս անգամ ցուցանիշը աճել է մեկ միավորով` հասնելով 33-ի: Միավորը փոփոխվել է` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման գրանցված հաջողության և կոռուպցիայի դեմ պայքարի միավորի` 2.75-ից 3.00-ի բարձրացմամբ:
 


 

Ժողովրդավարության տոկոսը և միավորը չնչին աճ են գրանցել` համապատասխանաբար` 1.19 և 0.07 նիշերով:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն