Չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ, սակայն սիրով արձագանքում եմ կոչին. մարտի 6-ին, ժ. 13.00-ին ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է՝ «ես եմ». Սաղաթելյան

article-image

ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. 

«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաև Բանակի բոլոր վետերաններին եւ նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին։
 
Ես չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ նշված զորամասում, սակայն սիրով արձագանքում եմ կոչին եւ նույնպես կլինեմ այնտեղ։ Երբևէ բանակում ծառայած և համազգեստ կրած մարդ չի կարող անտարբեր մնալ անհայրենիք սուտասան դասալիքների կողմից բանակի հանդեպ ոտնձգություններին։
 
Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ»»:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն