Քաղաքաշինության բաժնի աշխատողները բողոքարկում են ավագանու որոշումը. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Երեւանի Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի աշխատողները դիմել են վարչական դատարան՝ բողոքարկելով Երեւանի ավագանու որոշումը՝ կոմունալ եւ քաղաքաշինության բաժինների միավորման մասին։ Հայցվորները 5-ն են։ Նրանք միջնորդել են, որ կասեցվի ավագանու որոշումը՝ մինչեւ վերջնական ակտ կայացնելը, սակայն դատարանը մարտի 3-ին մերժել է միջնորդությունը՝ մատնացույց անելով Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետը, որով հայցը վարույթ ընդունելու դեպքում վիճարկվող ակտի գործողությունն իրավունքի ուժով կասեցվում է։

Այս որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ԺՊ-ն դիմել է Կենտրոնի թաղապետին՝ տեղեկացնելով, որ կասեցնի ավագանու որոշման կատարումը։ Մեզ ասացին, որ դատարանը նախկինում ավագանու որոշումների դեմ հայցերը վարույթ չէր ընդունում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն