(VIDEO) ԱԱԾ-ն հաստատում է տեսանյութի իսկությունը. ադրբեջանցի զինծառայողները մեկ ամիս առաջ շրջել են Սյունիքում՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ

article-image

Այսօր սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Սյունիքի մարզկենտրոն Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նշվում է նաև, որ ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով են։

 

 

Ազգային անվտանգության ծառայությունը արդեն իսկ պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ ըստ էության հաստատելով տեսանյութի իսկությունը։

ՀՀ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ նշված տեսանյութը ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում արել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Նկատենք՝ «Ռազմ.info» վերլուծական կայքի հաղորդմամբ, որը վերծանել է ադրբեջանցի զինծառայողների խոսակցությունը` ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ` գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։

Հարց է ծագում, թե նախապես պայմանավորված եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար ի՞նչ անհրաժեշտություն կա տեսանկարահանել շուրջբոլորը՝ միաժամանակ նկարագրելով շրջակայքում գտնվող շենքերն ու շինությունները։

Հաջորդ հարցն այն է, թե ինչու՞ ադրբեջանցի զինծառայողներին Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ուղեկցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ զինված ուժերի ներկայացուցիչները։

ԱԱԾ-ն տեղեկացրել է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

Այս զգուշացմամբ ԱԱԾ-ն ըստ էության «հորդորում է» Սյունիքի մարզի բնակիչներին ռուս գործընկերների ուղեկցությամբ ադրբեջանական զինծառայողների նկատելիս, որոնք շրջելու են սահմանամերձ համայնքներում և նկարահանելու են շուրջբոլորը, «նորմալ վերաբերվել»։ «Նորմալ վերաբերվել» այն ադրբեջանցի զինծառայողների ներկայությանը, որոնց ռազմաքաղաքական ղեկավարությունը պետական մակարդակով այսօր էլ շարունակում է հայատյաց քաղաքականությունը՝ դրա հոգեբանական և ֆիզիկական դրսևորումներով։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն