Ես հատուկ շնորհավորում եմ իրավաբանության ոլորտում իրենց տևական ու արդյունավետ գործունեությամբ օրինակելի դարձած ութ կանանց. Ռուբեն Մելիքյան

article-image

Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է։ Այն մասին է, որ կանայք կարող են կարևոր հանրային դերակատարում ստանձնել և պատվով կրել այդ խաչը։ Հենց այդպիսի կանայք են, որ պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար, և առավելապես հենց այդպիսի կանանց մասին է մարտի 8-ը։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Այսօր ես հատուկ շնորհավորում եմ իրավաբանության ոլորտում իրենց տևական ու արդյունավետ գործունեությամբ, նաև անդավաճան սկզբունքայնությամբ օրինակելի դարձած ութ կանանց՝

Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան,

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան,

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյան,

իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան,

արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան,

փաստաբան Լուսինե Սահակյան,

ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյան,

դատավոր Զարուհի Նախշքարյան», –գրել է Մելիքյանը:


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն