Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիններին, հիմա ասում ես՝ «ակնածանքի խոսքեր եմ հղում». Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին

article-image

Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գեղամ Նազարյանը:

«Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։ Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշտ պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։ Դու չես հասկանո՞ւմ, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու Աստվածատուր պարգեւն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլեւս ծպտուն չհանես»,- գրել է Գեղամ Նազարյանը։


 

Աղբյուր՝ AntiFake.am

 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն