Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
«Սա ասում է ՄԽ համանախագահ երկրի դեսպանը: Մի պետության դեսպան, որ մշտապես պնդում էր, որ ԼՂ հարցի ռազմական լուծում չկա:
Սա վկայում է մեկ բանի մասին: Հայաստանի իշխանությունները տապալել են և հետևողական տապալում են արտաքին քաղաքականույունը՝ բոլոր ուղղություններով:
Բայց չնեղվեք: Դուք Մակունցին ուղարկեք դեսպան՝ սաղ կդզի»,- գրել է Սարգսյանը:
Աղբյուր` AntiFake.am