Ընթացող «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են մեքենաներ
Փետրվարի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում մեղվափեթակներ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռանատարի թափքից ընթացքի ժամանակ փեթակներից մեկի կափարիչը ընկել է ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի հետևանքով բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 31-ամյա Նվեր Ա․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Հարությունյանը և Վահե Ավետիսյանը։Վթարի մաիսն ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բեռնատար «Գազել»-ի վարորդի ինքնությունը։
Աղբյուր՝ Shamshyan.com