Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մարտի 23-29-ը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքները։
Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջները բացվել են։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում, պտղատուների բողբոջները բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12սմ խորությամբ։
Աղբյուր՝ AntiFake.am