Աբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներին
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ, ովքեր երեկվանից այս կամ այլ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Փողոցում ինձ են մոտենում բազմաթիվ անծանոթ մարդիկ, սեղմում ձեռքս և աջակցություն հայտնում։
Փաշինյանն ու նրա ուժայինները այդպես էլ չհասկացան, որ ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որը վախի փոխարեն սկսել է ծնել հայերի համախմբում։
Չեմ ուզում հիմա դիմել փաշիստներին և իրենց ինքնությունից հրաժարված նախկին հայերին։ Անկեղծ ասած՝ զզվելի է խոսել այն մարդկանց մասին , ովքեր իրենց խիղճն ու էությունը փոխանակել են թուրքական «երշիկի» հետ։ Նրանց մասին խոսել չեմ ուզում․ նրանք արդեն փտել են ներքուստ։
Ուզում եմ պարզապես ևս մեկ անգամ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»։
Աղբյուր՝ AntiFake.am