Իսրայելական կողմի պնդմամբ՝ Իրանի վրա թիրախային հարձակմանը մասնակցել են 200 ռազմական օդանավեր
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսրայելական կողմի պնդմամբ՝ Իրանի վրա թիրախային հարձակմանը մասնակցել են 200 ռազմական օդանավեր։
Դրանք, այսուհանդերձ, մուտք չեն գործել Իրանի օդային տարածք, այլ հարվածներ են հասցրել Իրաքի երկնքից։
Իրանական բազմաշերտ պատասխան հարվածն արդեն իսկ սկսված է, իսկ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այն լինելու է տարածաշրջանային ծավալների։
Սա նշանակում է, որ իրանական պատասխան հարվածների թիախ կարող են դառնալ նաև այն պետությունների ռազմական ենթակառուցվածքները, որոնք աջակցել և օժանդակել են իսրայելական օդուժին»:
Աղբյուր՝ AntiFake.am