Բեռնում...
Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի
30-10-2026 11:24 | Կարծիք

Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի:

Նախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին:

Ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի 3 տարբերակ:

Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը:

Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով:
Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու»:

Աղբյուր՝ AntiFake.am